Վանդա Նարան, ով ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի կինն է, մտադիր է ամուսնալուծության հայց ներկայացնել։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ռոյ Նեմերը։
«Ես հիմա Արգենտինայում եմ, քանի որ բաժանվում եմ Մաուրոյից։ Այլևս չեմ դիմանում»,- աղջկա խոսքերն է փոխանցում լրագրողը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Նարան Իկարդիին մեղադրել էր դավաճանության մեջ։ Զույգը մոտ էր բաժանվելու, սակայն արդյունքում ֆուտբոլիստին հաջողվեց հաշտվել կնոջ հետ։ Մաուրոն պայմանագիր է կնքել, որով նրա ողջ եկամուտն ու ակտիվները փոխանցվում են կնոջը։
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Մոնցայում»: