Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Այնտրախտին»(4:0): Խաղի 54-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը:
Այսպիսով, նորվեգացին Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանեց: Նա առաջին 5 խաղերում դարձավ 8 գոլի հեղինակ: Նախկին լավագույն ցուցանիշը պատկանում էր ՝ Գերդ Դերֆելին և Պակո Ալկասերին, ովքեր նույնքան խաղերում 7 գոլ էին խփել: