«Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն, 41-ամյա իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն նոր մրցաշրջանից սկսած հանդես կգա Aston Martin-ի կազմում, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
Ալոնսոն Aston Martin-ում կփոխարինի Սեբաստյան Ֆետելին, որը մրցաշրջանի ավարտից հետո որոշել է հեռանալ «Ֆորմուլա-1»-ից:
Իսպանացին մի քանի տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ:
«Ֆորմուլա-1»-ի ոչ մի այլ թիմ այսօր հաղթանակի հանդեպ ավելի լավ մոտեցում և նվիրվածություն չի ցուցաբերում, և այս տեղափոխությունն ինձ համար իսկապես գրավիչ հնարավորություն է»,- ասել է Ալոնսոն: