Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի 44-րդ օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1,5։2,5 հաշվով պարտություն է կրել Էստոնիայի ընտրանուց։
Էլինա Դանիելյանը պարտվել է Մայի Նարվային, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ ոքի են խաղացել։
Հայաստանի կանանց հավաքականը առաջին երկու տուրերում 4:0 հաշվով հաղթել էր Բոթսվանային ու Նորվեգիային։
Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը օգոստոսի 11-ին է։