«Արարատ-Արմենիան» այսօր իր վերջին մարզումն է անցկացրել Երևանում։
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ մեր թիմն ավարտել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպմանը նախապատրաստման երևանյան փուլն ու մեկնում է Պյարնու, որտեղ «Պյարնու Ռաննաստադիոնում» վաղը երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին կմրցի «Պաիդեի» հետ
Հիշեցնենք՝ Երևանում կայացած խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։