ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, սոցցանցերում սկսել է հետևել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կնոջը։
AS-ը հաղորդում է, որ Ջորջինան դարձել է Կառլա Պերեյրայի հետևորդը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիմեոնեն Ռոնալդուին ուզում է տեսնել իր թիմում, իսկ խաղացողը բաց է մադրիդցիների կազմ տեղափոխման համար։