13.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ԱԱ-2026․ Կանադան և Բոսնիան միավորներ կիսեցին մեկնարկում

    Ֆրանսիա-2018, թե՞ Ֆրանսիա-2026. Պոգբան նշել է, թե որ հավաքականն է ավելի ուժեղ

    Արգենտինայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

    Մորատան պատմել է, թե որն է եղել իր կարիերայի ամենամեծ սխալը

    ՊՍԺ-ն պատրաստ է 130 միլիոն վճարել անգլիական ակումբի երկու խաղացողի համար

    Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե

    Պերեսին ազատազրկում է սպառնում․ Բարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահին

    Գվարդիոլը դադարեցրել է բանակցությունները Մանչեսթեր Սիթիի հետ. հորիզոնում Իսպանիան է

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ԱԱ-2026․ Կանադան և Բոսնիան միավորներ կիսեցին մեկնարկում

            Ֆրանսիա-2018, թե՞ Ֆրանսիա-2026. Պոգբան նշել է, թե որ հավաքականն է ավելի ուժեղ

            Արգենտինայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

            Մորատան պատմել է, թե որն է եղել իր կարիերայի ամենամեծ սխալը

            ՊՍԺ-ն պատրաստ է 130 միլիոն վճարել անգլիական ակումբի երկու խաղացողի համար

            Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե

            Պերեսին ազատազրկում է սպառնում․ Բարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահին

            Գվարդիոլը դադարեցրել է բանակցությունները Մանչեսթեր Սիթիի հետ. հորիզոնում Իսպանիան է

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մխիթարյանը՝ Միլանում, Յուվենտուսի դարի գործարքը․ Տրանսֆերային ամառն Ա Սերիայում

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ
                  27.07.22 / 15:41
                  0

                  Տրանսֆերային պատուհանն արդեն հատել է հասարակածը, իսկ եվրոպական թոփ ակումբները դեռ ամբողջովին չեն լուծել իրենց կադրային խնդիրները։

                  Դեռ մեկ ամսից մի փոքր ավել է մնացել տրանսֆերային պատուհանի փակվելուն, բայց մենք արդեն ականատես ենք եղել մի շարք հետաքրքիր, որոշ դեպքերում էլ՝ անսպասելի տեղափոխությունների։ Այսօր մեր դիտակետում իտալական Ա Սերիան է։ Առաջարկում ենք միասին վերհիշել այս ամառ կայացած կարևորագույն տրանսֆերներն այս լիգայում։

                  ⚽ Միլան

                  Իտալիայի չեմպիոններն այս պահին ամենապասիվն են տրանսֆերային շուկայում Ա Սերիայի թոփ ակումբների շրջանում։ Բացի ազատ գործակալի կարգավիճակով Միլան տեղափոխված Օրիգիից թիմն այս պահին այլ համալրումներ չունի։ Ձեռք են բերվել նաև Մեսիասի և Ֆլորենցիի տրանսֆերային իրավունքները, որոնք նախորդ մրցաշրջանում վարձավճարով էին խաղում «Միլանում»։ Թիմից հեռացել են Ռոմանյոլին, Կեսիեն, Սամուն, Հաուգը, Դուարտեն և մի շարք այլ ֆուտբոլիստներ։ Երկարաձգվել է նաև պայմանագիրը Զլատանի հետ։ Պիոլիի թիմը միանշանակ համալրումների և ուժեղացման կարիք ունի, առաջիկա մրցաշրջանում չեմպիոնի տիտղոսը պահպանելու և Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու համար միլանցիներին անհրաժեշտ են ոչ միայն երկու-երեք որակյալ նորեկներ, այլ նաև պահեստայինների երկար նստարան։ Այնպես որ, կարծում ենք, օգոստոսին «Միլանն» ավելի ակտիվ կլինի տրանսֆերային շուկայում։

                  ⚽ Ինտեր

                  Իսկ ահա Միլանի մյուս թիմը՝ «Ինտերը», այս ամառ բավականին ակտիվ է տրանսֆերային շուկայում։ Նախ թիմին ազատ գործակալի կարգավիճակով միացան կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու դարպասապահ Անդրե Օնանան։

                  «Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» ձեռք է բերել խաղացողի, որն անհրաժեշտ էր կիսապաշտպանության գծում և հասանելի էր տրանսֆերային շուկայում անվճար։ Նա փորձառու ֆուտբոլիստ է, որը խաղացել է տարբեր թիմերում։ Բացի այդ, Սիմոնե Ինձագիին պետք էր այդ 4-րդ կիսապաշտպանը մեկնարկային կազմի համար։ Նկատի ունեմ՝ մի խաղացողի, որը կլինի նույն մակարդակի վրա, ինչ Բրոզովիչը, Բարելան և Չալհանողլուն»,- Armsport-ին ասել էր իտալական La Gazzetta dello Sport-ի լրագրող Մատեո Նավան, ով կենտրոնացած է «Ինտերի» խաղերը լուսաբանելու վրա։ Նավայի հետ ամբողջական հարցազրույն ՝ այստեղ։

                  Մխիթարյանի տեղափոխվելն «Ինտեր» ճի՞շտ որոշում էր, թե սխալ, դա ցույց կտա միայն ժամանակը։ Մի կողմից, նա դարձել էր հռոմեական ակումբի առաջատարներից մեկը, կայուն տեղն ուներ հիմնական կազմում, մյուս կողմից էլ՝ միլանյան թիմի հետ նա հնարավորություն ունի մասնակցելու Չեմպիոնների լիգային, ինչպես նաև Սկուդետոն նվաճելն «Ինտերի» հետ ավելի հավանական է թվում, քան նույնն անել «Ռոմայի» հետ։ Մխիթարյանի դիրքում Ինձագիի թիմում մրցակցությունն առկա է և ոչ միայն հայ կիսապաշտպանից, այլ նաև որոշ հանգամանքներից է կախված՝ կլինի նա թիմի առանքային խաղացող, թե․․․ Համենայն դեպս, «Ինտերը» պայքարելու է երկու ճակատով՝ Ա Սերիա և ՉԼ (չմոռանանք նաև Իտալիայի գավաթի մասին), այնպես որ, Ինձագիին անհրաժեշտ է իր տրամադրության տակ ունենալ որակյալ ֆուտբոլիտներ միևնույն դիրքում՝ ռոտացիան է՛լ ավելի արդյունավետ կատարելու համար։ Բացի այդ, Մխիթարյանի՝ մեկնարկային կազմում ամրապնդվելը կախված կլինի նաև մարզչական շտաբի ընտրած խաղային սխեմաներից և նրանից՝ որ դիրքում կխաղացնեն մարզիչները Հենրիխին։ Ինչպես նաև, բացի հայ ֆուտոբլսիտի ցուցադրած խաղից, կախված է նաև, թե ինչ մարզավիճակում կլինեն նույն գոտում հանդես եկող նրա խաղընկերները. մրցաշրջանը երկար է, վնասվածքներից, խաղային անկումից, վատ մարզավիճակից ոչ ոք ապահովագրված չէ։ Այնպես որ, երկար-բարակ քննարկելու, գուշակություններ անելու փոխարեն, եկեք սպասենք մրցաշրջանի մեկնարկին և աշնանն արդեն ավելի պարզ կլինի Մխիթարյանի դերն իտալական գրանդում։ Համենայն դեպս, շատ հաճելի է նման պատմություն ունեցող թիմի կազմում տեսնել հայ ֆուտբոլիստի։

                  Մխթիարյանն ու Օնանան «Ինտերի» միակ ձեռքբերումները չեն։ Հենրիխի նախկին թիմակից Ռոմելու Լուկակուն «Չելսիից» վերադարձավ միլանյան ակումբ, սակայն՝ վարձավճարով։ Թիմին է միացել նաև ձախ պաշտպան Բելանովան, իսկ Խոակին Կորեան, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր խաղում միլանյան ակումբում, արդեն դարձել է թիմի լիարժեք ֆուտբոլիստ․ «Ինտերը» գնել է նրա ամբողջական տրանսֆերը մոտ 24 մլն եվրոյով։ Կորուստներ ևս կան․ թիմից հեռացել են Անդրեա Ռանոկիան, Արտուրո Վիդալն ու Իվան Պերիշիչը, սակայն նրանց հեռանալը դժվար թե մեծ ազդեցություն ունենա թիմի վրա։ Բայց այս ցուցակը կարող են համալրել արդեն ավելի նշանակալի անուններ, օրինակ՝ Դումֆրիսն ու Շկրինյարը, որոնց ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ։ Այնպես որ, չի բացառվում, որ Ինձագիի սելեկցիան դեռ չի ավարտվել, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում «Ինտերը» կարող է ձեռք բերել ևս մեկ-երկու նորեկի։

                  ⚽ Նապոլի

                  «Նապոլին» այս ամառ կորցրեց միանգամից մի շարք առանցքային ֆուտբոլիստների։ Նախ, թիմը լքեց պաշտպանության հենասյունը համարվող Կալիդու Կուլիբալին, ով տեղափոխվեց «Չելսի»։ Որպես նրան փոխարինող նեապոլիտանացիները ձեռք բերեցին հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեին։ Սպալետիի թիմից հեռացավ նաև «Նապոլիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ Դրիս Մերտենսը։ Ավելի վաղ ակումբ լքել էր նաև Լորենցո Ինսինյեն։

                  Իսկ ահա թիմի մյուս համալրումները դեռ այնքան էլ չեն տպավորում․ վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի, ուրուգվայցի Մաթիաս Օլիվեյրայի և նորվեգացի Լեո Էստիգարի տրանսֆերները դժվար է թոփ անվանելը, չնայած՝ Նեապոլում մեծ հույսեր են կապում հենց վրացի տաղանդավոր ֆուտբոլիստի հետ։ Միգուցե նա կդառնա Ա Սերիայի այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը, ոչինչ չենք բացառում։ Եթե թիմը չուժեղացնի կազմը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, ապա դժվար թե կարողանա պայքարել նույնիսկ ոչ թե չեմպիոնոթյան, այլ, ընդհանրապես, լավագույն քառյակում հայտնվելու համար։

                  ⚽ Յուվենտուս

                  «Յուվենտուսն» ինչպես միշտ իր ռեպերտուարում է․ թուրինյան գրանդը, ինչպես գրեթե ամեն տարի, կարողանում է շարքերը համալրել որակյալ ազատ գործակալներով։ Դե ինչ, այս տարին ևս բացառություն չէ, և թուրինցիներն արդեն ունեն նմանատիպ երկու ձեռքբերում։ Առաջինը, դա արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերն է, և չնայած նա արդեն 34 տարեկան է, բայց, միևնույն է, այս տրանսֆերը կարելի ավելացնել «պոզիտիվի» զաբյուղում։ Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են վետերան ֆուտբոլիստները երկրորդ երիտասարդությունը վերապրում Ա Սերիայում․ կարծում ենք՝ այս տրանսֆերն այդ շարքից է։ Մյուս նորեկը Պոլ Պոգբան է․ ինչ վերաբերում է այս տրանսֆերին, ապա կարելի է այս գործարքը համարել 21-րդ դարի առաջին քսանամյակի ամենահաջողվածներից մեկը․․․ ինչո՞ւ։ Բացատրեմ․ նրան ժամանակին թուրինցիները ձեռք բերեցին ՄՅՈՒ-ից անվճար։ Մի քանի տարվա ընթացքում Պոլը դարձավ թիմի առաջատարն ու լավագույններից մեկն աշխարհում իր դիրքում։ Նրան հետ են վաճառում մանչեսթերյան ակումբին և վաստակում ավելի քան 100 մլն եվրո, իսկ հիմա նորից հետ վերադաձնում․․․ կրկին անվճար։ Փառահեղ է․․․ դե, համենայն դեպս թղթի վրա։ Իսկ թե ինչպիսի Պոգբա կտեսնենք նոր մրցաշրջանում, կհասկանանք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

                  «Յուվենտուսն» այս ամառ ունեցավ նաև կորուստներ․ նախ թիմից հեռացան պաշտպաններ Ջորջիո Կյելինին և Մաթիյս դե Լիխտը։ Սակայն թուրինցիները շատ արագ կարողացան ձևակերպել Բրեմերի տրանսֆերը «Տորինոյից» (Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն պաշտպանը)։ Այս տրանսֆերով «Յուվեն» երկու «նապաստակ որսաց»։ Նախ, ձեռք բերեցին որակյալ ֆուտբոլիստի անհրաժեշտ դիրքում, երկրորդ՝ Բրեմերին շատ էր ուզում իր կազմում տեսնել նաև «Ինտերը»․ այսպես ասած՝ «փախցրեցին» անմիջական մրցակցի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։

                  Այժմ Ալեգրիի խնդիրը հարձակման գծի ուժեղացնում է․ Դիբալան որոշեց չերկարաձգել պայմանագիրը և տեղափվեց ավելի տաք քաղաք՝ Հռոմ, Մորատան վերադարձավ Մադրիդ, Կիեզան դեռ ապաքինվում է վնասվածքից և դեռ հայտնի չէ՝ երբ ձեռք կբերի իր նախկին խաղամակարդակը, Բերնարդեսկին ուղևորվեց օվկիանոսից այն կողմ (տեղափոխվեց MLS)․․․ Այնպես որ այս գծում համալրումները ոչ միայն ցանկալի են, այլ նաև պարտադիր։ Այժմ ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոմայից» Նիկոլո Զանիոլոյի և «Բարսելոնայից» Մեմֆիս Դեպայի նկատմամբ, մամուլում շրջանառվում են ևս մի քանի տարբերակներ, օրինակ՝ Ֆիրմինոն «Լիվերպուլից»։

                  Բայց «ծեր սենյիորան» դեռ չի ավարտել նաև «բալաստից» ազատվելու մեսիան։ Կիսապաշտպանությունն այժմ գերհագեցած է, ու չնայած դրան խոսվում է նաև ՊՍԺ-ից Պարեդեսին ձեռք բերելու տարբերակի մասին, այնպես որ՝ մի շարք ֆուտբոլիտներից Ալեգրին պետք է որ ազատվի։ Եվ ակումբը լքելու առաջնային թեկնածուներն են Աարոն Ռեմսին և Արտուրը, հավանաբար՝ նաև Ռաբյոն։

                  Այնպես որ՝ ինչպես և նախորդ երկու ամիսները, այնպես էլ օգոստոսը խոստանում է հագեցած լինել թուրինյան ակումբի համար և դեռ մի քանի պաշտոնական տրանսֆերների մենք ականատես կլինենք։

                  ⚽ Ռոմա

                  «Ռոմայում» նոր մրցաշրջանում հետաքրքիր նախագիծ է ակնկալվում։ Թիմի նոր սեփականատերերը, կարծես թե, պատրաստ են բավարարել Մոուրինյուի տրանսֆերային «ախորժակը», և հռոմեական ակումբը նախատեսում է մի շարք թոփ (կամ էլ՝ մոտավորապես թոփ) ձեռքբերումներ կատարել։ Բայց մինչ այդ՝ կորուստների մասին։

                  Ամենանշանակալի կորուստը, բնականաբար, դա Հենրիխ Մխիթարյանի հեռանալն էր հռոմեական ակումբից։ Մոուրինյուն և ակումբը շատ էին ցանկանում թիմում պահել հայ կիսապաշտպանին, ով դարձել էր թիմի առաջատարներից մեկը։ Այժմ չենք պատմի ամբողջ պատմությունը սկզբից, միայն կարճ կասենք՝ թիմի համար այսպիսի ֆուտբոլիստի կորուստը նշակալի էր։ Մյուս հեռացած ֆուտբոլիստներից գրեթե ոչ ոքի անհրաժեշտություն չկա ներկայացնելու, քանի որ նրանցից ոչ մեկն առանձնակի մեծ դեր չէր խաղում Ժոզեի թիմում։

                  Ձեռքբերումների մասին․․․ հիշո՞ւմ եք, վերևում նշեցի անսպասելի տեղափոխությունների մասին։ Եվ եթե Նեմանյա Մատիչի տեղափոխությունը Հռոմ այդ շարքից չէ, ապա Դիբալայի տրանսֆերը, եկեք անկեղծ լինենք, շատերիս զարմացրեց։ Ի դեմս Պաուլոյի՝ Մոուրինյուն ստացավ հիանալի համալրում և այս պահի դրությամբ Դիբալա-Աբրահամ հարձակվողական դուետը բավականին ուժեղ է թվում։

                  Երեկ «Ռոման» թիմի երկրպագուներին Հռոմում ներկայացրել է աստղային նորեկին: Խաղացողի շնորհանդեսը ներառել է գեղեցիկ լուսային շոու: Արգենտինացուն ողջունելու էին եկել «Ռոմայի» հազարավոր երկրպագուներ։

                  Չի բացառվում, որ «Ռոման» ևս մեկ ֆուտբոլիստի ձեռք կբերի հարձակման գծում․ դա ավելի շատ կախված կլինի Զանոլոյի հետագա ճակատագրից (վերևում արդեն նշել էինք, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»)։ Բացի այդ, թիմից կարող է հեռանալ նաև Շոմուրոդովը, որի խաղից Մոուրինյուն այդքան էլ գոհ չէ։ Թիմը պատրաստվում է ուժեղացնել նաև կիսապաշտպանությունը և այդ դիրքում առաջնային թեկնածուն Ջորջինիո Վեյնալդումն է ՊՍԺ-ից, ով դեմ չէ միանալ հռոմեական ակումբին։ Տարբերակնեից մյուսը «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն է, ում խաղային որակներին Ժոզեն քաջ ծանոթ է։

                  ⚽ Այլ տրանսֆերներ

                  Ինչ վերաբերում է այլ ակումբների տրանսֆերային ակտիվությանը, ապա ուշադրություն է գրավում առաջնության նորեկ «Մոնցան»։ Սիլվիո Բեռլուսկոնիի թիմն ընդհանրապես ամենաակտիվներից է տրանսֆերային շուկայում թոփ-5 լիգաների ներկայացուցիչների շրջանում։ Ակումբի մարզական տնօրեն Գալիանին ավելի վաղ նշել էր, որ թիմը պայքարելու է լավագույն տասնյակում հայտնվելու համար։ Կարծես թե, այդ խոսքերը պարզապես ասված չէին ուշադրություն գրավելու համար, այլ իսկապես ակումբը լրջորեն նախապատրաստվում է առաջիկա մրցաշրջանին։ Թիմի տրանսֆերներից կարելի է առանձնացնել Անդրեա Ռանոչիայի («Ինտեր»), Անդրեա Կարբոնիի («Կալյարի») տրանսֆերները, ինչպես նաև «Մոնցան» վարձակալել է Մատեո Պեսինային («Ատալանտա»), Ստեֆանո Սենսիին («Ինտեր») և Ջանլուկա Կապրարիին («Վերոնա»)։

                  Շարունակում է ուժեղացնել կազմը նաև «Ֆիորենտինան»։ «Մանուշակները» Վլահովիչի հեռանալուց հետո նոր ռմբարկուի կարիք ունեին և այժմ թիմը համալրել է «Ռեալի» արդեն նախկին հարձակվող Լուկա Յովիչը։ Նշանակալի են նաև կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորայի («Յուվենտուս») և բրազիլացի պաշտպան Դոդոյի («Շախտյոր») տրանսֆերները։ Ինչ-որ բան հուշում է, որ միայն այս տրանսֆերներով Ֆլորենիցան ներկայացնող ակումբը չի բավարարվի։

                  «Լացիոն» ևս ակտիվ է տրանսֆերային շուկայում։ Թիմը մի շարք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերեց այս ամառ, որոնցից կառանձնացնենք պաշտպան Ալեսոի Ռոմանյոլիի («Միլան»), դարպասապահ Լուիշ Մաշիմիանոյի («Գրանադա»), կիսապաշտպան Մարկոս Անտոնիոյի («Շախտյոր»), Ձագանիի և Կասալեի (երկուսն էլ՝ «Վերոնա») տրանսֆերները։ Կորուստներ ևս կան՝ Լուիս Ֆելիպե (տեղափոխվեց «Բետիս»), Թոմաս Ստրակոշա («Բրենտֆորտ»)։ Բավականին պասիվ է «Ատալանտան», որը դեռ աչքի չի ընկնում նոր ֆուտբոլիստներով կազմը համալրելով։ Միակ լուրջ ձեռքբերումը դա բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնն է, որի համար Բերգամոյի ակումբը «Սալերնիտանային» վճարել է 21 մլն եվրո։

                  Տրանսֆերային պատուհանը դեռ բաց կլինի մեկ ամսից մի փոքր ավել, այնպես որ, մեզ դեռ սպասվում են մի շարք հետաքրքիր տեղափոխություններ, միգուցե՝ կրկին որոշ անակնկալներ։

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 ԱԱ-2026․ Կանադան և Բոսնիան միավորներ կիսեցին մեկնարկում

                  13.06.26

                  Ֆրանսիա-2018, թե՞ Ֆրանսիա-2026. Պոգբան նշել է, թե որ հավաքականն է ավելի ուժեղ

                  13.06.26

                  Արգենտինայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

                  12.06.26

                  Մորատան պատմել է, թե որն է եղել իր կարիերայի ամենամեծ սխալը

                  12.06.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ԱԱ-2026․ Կանադան և Բոսնիան միավորներ կիսեցին մեկնարկում

                  00:57 / 13.06.26

                  Ֆրանսիա-2018, թե՞ Ֆրանսիա-2026. Պոգբան նշել է, թե որ հավաքականն է ավելի ուժեղ

                  00:15 / 13.06.26

                  Արգենտինայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

                  23:45 / 12.06.26

                  Մորատան պատմել է, թե որն է եղել իր կարիերայի ամենամեծ սխալը

                  23:15 / 12.06.26

                  ՊՍԺ-ն պատրաստ է 130 միլիոն վճարել անգլիական ակումբի երկու խաղացողի համար

                  22:45 / 12.06.26

                  Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե

                  22:15 / 12.06.26

                  Պերեսին ազատազրկում է սպառնում․ Բարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահին

                  21:45 / 12.06.26

                  Գվարդիոլը դադարեցրել է բանակցությունները Մանչեսթեր Սիթիի հետ. հորիզոնում Իսպանիան է

                  21:15 / 12.06.26

                  Մեսսի, թե Ռոնալդու․ Իբրահիմովիչը յուրովի է լուծել ֆուտբոլային աշխարհի գլխավոր դիլեման

                  20:45 / 12.06.26

                  Ռեալը բանակցություններ է սկսել Արսենալի պաշտպանի հետ

                  20:15 / 12.06.26

                  Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել

                  19:05 / 12.06.26

                  Պատրաստ եմ դրա տակ ստորագրել անջնջելի մարկերով․ Մբապե

                  18:29 / 12.06.26

                  🎥 Քիչ էր մնում՝ վախից տակս անեի․ Ռոդրին՝ մարզման ժամանակ Գավիի կոպիտ խաղի մասին

                  17:21 / 12.06.26

                  Մոուրինյուի առաջին խոշոր պահանջը Ռեալում հայտնի է

                  16:15 / 12.06.26

                  Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

                  15:15 / 12.06.26

                  Կուկուրելյան պատրաստ է խենթ քայլի՝ հանուն Աշխարհի գավաթի

                  14:20 / 12.06.26

                  🎥 ԱԱ-2026. Տոնական մեկնարկը ստվերվել է մահվան դեպքով

                  13:15 / 12.06.26

                  Չավիի մասնակցությունը Բարսելոնայի աստղերի մրցաշարին արգելափակվել է

                  12:12 / 12.06.26

                  📷 Շակիրայի վերադարձը, Սալմա Հայեկի փայլն ու ացտեկների ոգին․ ինչպես անցավ ԱԱ-2026-ի բացման արարողությունը

                  11:34 / 12.06.26

                  🎥 ԱԱ-2026․ Չեխերի պատմական գոլն ու անսպասելի ֆիասկոն. Կորեան շարունակում է պատժել եվրոպացիներին

                  10:35 / 12.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

                  15:15 / 12.06.26

                  Կարդալ ավելին

                  📷 Շակիրայի վերադարձը, Սալմա Հայեկի փայլն ու ացտեկների ոգին․ ինչպես անցավ ԱԱ-2026-ի բացման արարողությունը

                  11:34 / 12.06.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.