Հուլիսի 20-ին նշվում է շախմատի միջազգային օրը, ինչի առթիվ Հայաստանի շախմատի ֆեդերացիան միջոցառում է կազմակերպել Կասկադում։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է համաժամանակյա խաղ, որի ընթացքում երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդները խաղացել են Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:
Շախմատի միջազգային օրը նշվում է 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն առաջացել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմիրց, որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին Փարիզում։