«Ռոման» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Արգենտինացին հռոմեացիներին միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ պայմանագրի ավարտի պատճառով «Յուվենտուսից» հեռանալուց հետո:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Դիբալան 3 տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։ Նա նոր թիմում տարեկան կվաստակի մոտ 6 մլն եվրո։
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Ինտերը», «Նապոլին» և «Տոտենհեմը»։ Սակայն արգենտինացի հարձակվողը նախընտրեց կարիերան շարունակել Հռոմում։
























































