Հայտնի են դարձել 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները։
Ինչպես հայտնում է Օլիմպիադայի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը, ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա 2028 թվականի հուլիսի 14-ին։ Մրցաշարը պաշտոնապես կավարտվի հուլիսի 30-ին։
Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն օգոստոսի 15-ից 27-ը։
Լոս Անջելեսը երրորդ անգամ կընդունի Օլիմպիական խաղերը։ Ավելի վաղ խաղերը Հրեշտակների քաղաքում անցկացվել են 1932 և 1984 թվականներին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ՕԽ-ն կընդունի Փարիզը։