Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում եզրափակչի 3 մասնակից ունի:
Հուլիսի 16-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը .
44 կգ Գագիկ Ղազարյանը կիսաեզրափակչում 11:3 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ։
57 կգ Հայկ Ավանեսյանը 9:7 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Իսաևի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, 75 կգ Սահակ Հովհաննիսյանն էլ կիսաեզրափակչում 9:5 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին:
Արմեն Պապիկյանը (38կգ) և Տիգրան Ըխտոյանը (48 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար: Նարեկ Հովհաննիսյանը (62կգ) և Անդրանիկ Ջաղեթյանն (85կգ) էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն: