«Ինտերն» այսօր ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացել է «Մոնակոյի» ռուս հարձակվող Ալեքսանդր Գոլովինը, իսկ 30-րդ րոպեին Բեն Յեդերը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Առաջին կեսի վերջնամասում «Ինտերի» կազմում հաշվի տարբերությունը կրճատել է կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին, իսկ 59-րդ րոպեին Քրիստիան Ասլանին հավասարեցրել է հաշիվը:
«Ինտերի» նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
























































