Լեգենդար մրցավար Պիերլուջի Կոլինան, ով այսօր տոնում է իր ծննդյան 60-ամյակը, կիսեց իր կարծիքով մրցավարների ճիշտ աշխատանքի վերաբերյալ:
«Մրցավարները պետք է որոշումներ կայացնեն այնպես, կարծես VAR-ը գոյություն չունի: Անհրաժեշտ է ստիպել VAR-ին կորցնել իր նշանակությունը մրցավարների ճիշտ որոշումների պատճառով:
Մրցավարը հասկանում է, որ VAR-ն իրեն կօգնի, եթե նա սխալ է թույլ տվել: Բայց այս սխալը ոչ մի տեղ չի կորչի, և նրանք, ովքեր կգնահատեն մրցավարների գործողությունները, չեն մոռանա դա»,- մեջբերում է Կոլինային Gazzetta-ն:
Կոլինան որպես մրցավար աշխատել է 1988-ից 2005 թվականներին: Իր կարիերան ավարտելուց հետո նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ֆուտբոլային կառույցներում, ներառյալ ՈւԵՖԱ-ի մրցավարական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: