ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն (USOPC) ամերիկացի մարզիկներին առաջին անգամ թույլ է տվել Տոկիո-2020-ի ժամանակ հիշատակել իրենց հովանավորներին ու շնորհավորանքներ ստանալ նրանցից իրենց ձեռքբերումների համար:
Այս քայլը զգալի փոփոխություն է Օլիմպիական կանոնակարգի 40-րդ հոդվածի դեմ պայքարի հարցում: Այդ հոդվածն արգելում է մարզիկներին՝ իրենց նույնացնել հովանավորների հետ:
Օլիմպիադայի ընթացքում հովանավորներին կթույլատրվի օգտագործել իրենց հովանավորյալների կերպաները, բայց իրավունք չեն ունենա գովազդներում օգտագործել այնպիսի հայտնի սիմվոլներ, ինչպիսիք են օլիմպիական 5 օղակները կամ Team USA-ը:
Հաշվի առնելով USOPC-ի ազդեցությունը՝ մեծ է հավանականությունը, որ ամերիկացիների օրինակին կհետևեն այլ Ազգային Օլիմպիական կոմիտեներ ևս: