Տ. Պետրոսյանի անվ. շախմատի տանը տեղի ունեցավ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշարը։
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի լավագույն գրոսմայստերներն ու միջազգային վարպետները, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի հաղթող ճանաչնեց Տիգրան Պետրոսյանը: Երկրորդ տեղում Գաբրիել Սարգսյանն էր, երրորդը՝ Արթուր Դավթյանը:
Վետերանների պայքարում հատուկ մրցանակի արժանացավ՝ Արտաշես Մինասյանը, իսկ կանանց պայքարում հատուկ մրցանակին արժանացավ՝ Մարիա Գևորգյանը։