Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագիր կնքելու մասին։
29-ամյա Պոգբայի՝ թուրինյան ակումբի հետ պայմանագրի մանրամասները դեռ հայտնի չեն։
Պոլն արդեն խաղացել է «Ծեր սինյորայի» կազմում 2012-ից 2016 թվականներին, անցկացրել 177 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։
Վերջին վեց մրցաշրջաններում ֆրանսիացի կիսապաշտպանը հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: