Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Արարատը» Սկոպյեում 0:2 հաշվով պարտվեց հյուսիսմակեդոնական «Շկենդիային»։
Առաջին գոլն իր ակտիվում գրանցեց Ադենիս Շալան։ Քիչ անց հայկական թիմն ուներ լավ հնարավորություն հաշիվը հավասարեցնելու, սակայն Մկոյանի հարվածից հետո հիանալի խաղաց մակեդոնական թիմի դարպասապահը։
Խաղակեսի վերջում Նաֆիուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2-0։
Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
Հիշեցնենք, որ այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» թիմին և հաղթել 1-0 հաշվով։