Այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» թիմին։
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խաղի մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։
«Բավականաչափ մարտունակ թիմի հետ գործ ունենք։ Մենք հաղթեցինք ու տղաները մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Մենք հաղթել ենք և հույս ունեմ, որ կվերականգվենք ու երկրորդ խաղը կանցկացնենք լավ մակադրակով։ Սա մեր առաջին պաշտոնական խաղն էր ու թիմում շատ փոփոխություններ են եղել։ Էպիզոդներում մենք լավ խաղացինք, բայց ընդհանուր առմամբ թերացումներ կային։ Վերջնամասում ունեինք գոլ խփելու հնարավորություններ, բայց ցավոք սրտի չստացվեց։
Մրցակցի կազմում կային բավականաչափ ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ, իհարկե, փոխանցումների խոտանը շատ էր, մեզ մոտ նույնպես ամեն ինչ իդեալական չէր, բայց դա պայմանաված է նրանով, որ սա առաջին խաղն էր։
Մենք կվերլուծենք մեր խաղը և հետևություններ կանենք ու կորոշենք, թե ինչ մարտավարությամբ կմոտենանք պատասխան խաղին»,- ասաց Բարսեղյանը։