Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Լինեկերը ռեթվիթել է Unilad-ի նյութը, որում ասվում է, որ Դիսնեյը կարող է կորցնել իր ամենահայտնի կերպարի՝ Միկի Մաուսի նկատմամբ իրավունքները:
ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի մասին օրենքը սահմանում է, որ Միկի Մաուսի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը սպառվում է 95 տարի հետո, ինչը նշանակում է, որ Միկին կարող է դառնալ հանրային սեփականություն 2024 թվականին, իսկ Դիսնեյը կարող է կորցնել իր բացառիկ իրավունքները մկնիկի և այլ հայտնի կերպարների նկատմամբ:
«Վերջապես, «Մանչեսթեր Յունայթեդը» նոր ձեռքբերում կունենա», — կատակել է Լինեկերը՝ ակնարկելով այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդ» կողմից տրանսֆերների բացակայության մասին: