Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի ըմբիշը պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է: Հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Տեղի ունեցավ նոր պարգևատրություն:
Հիշեցնենք, որ Հայկ Պապիկյանից բացի ոսկե մեդալ էր նվաճել նաև Մուշեղ Մկրտչյանը: