Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Շավկի Գարիբը հաստատել է, որ Սալահը Եգիպտոսի հավաքականի կազմում կմասնակցի Տոկիո-2020-ին:
«Ազգային հավաքականի կհրավիրենք 3 խաղացող: Միայն Սալահի մասնակցությունն է հաստատված, քանի որ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Առայժմ չեմ խոսել Սալահի հետ, սակայն վստահ եմ, որ նա մեծ ցանկությամբ կընդունի այդ որոշումը»,-ասել է Գարիբը:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 22-ից օգոստոսի 8-ը: Եթե Սալահը մասնակցի, ապա բաց կթողնի «Լիվերպուլի» մինչմրցաշրջանային պատրաստությունը: Հիշեցնենք, որ հավաքականը կարող է ներառել Մ-23 տարեկան խաղացողներ և ևս 3 ֆուտբոլիստ՝ 23-ից բարձր:




























































