«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՌԲ Լայպցիգի» հետ խաղի (2: 0) լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Եգիպտացին 53-րդ րոպեին գրավել էր մրցակցի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը:
Դիմակայության պատասխան խաղում անգլիական թիմը «Լայպցիգին» սեփական հարկի տակ կընդունի մարտի 11-ին: