Ավարտվեց հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրը, որից հետո ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին պահպանեց առավելությունը իր ամենամոտ հետապնդողի նկատմամբ։
Ռուս շախմատիստը սև խաղաքարերով հաղթեց իրանական ծագումով ֆրանսիացի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուջյային՝ վաստակելով մեկ միավոր։
Մյուս խաղերում չինացի Դին Լիրենը սևերով ավելի ուժեղ է եղել, քան ամերիկացի Ֆաբիոնո Կարուանան, իսկ հունգարացի Ռիչարդ Ռապորտը միավորները կիսել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Մրցաշարային աղյուսակը 11 տուրից հետո՝ Նեպոմնյաշչի — 8 միավոր; Լիրեն — 6,5; Նակամուրա — 6; Կարուանա — 5,5։
Շախմատիստներին մնացել է անցկացնել 3 տուր։ Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագի համար կխաղա աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։