Հավակնորդների մրցաշարում ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի գլխավոր հետապնդող Ֆաբիանո Կարուանան 10-րդ տուրում սև խաղաքարերով պարտվեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային։
Ամերիկացին 57-րդ քայլին ընդունեց պարտությունը։
Մրցաշարի ավարտից չորս տուր առաջ Նեպոմնյաշչին 1,5 միավորով առաջ է Կարուանայից, ամերիկացի Հիկարու Նակամուրայից և չինացի Դինգ Լիրենից:
11-րդ տուրում Նեպոմնյաշչին սեւերով կխաղա իրանական ծագումով ֆրանսիացի Ալիրեզա Ֆիրուզջայի հետ։