Սպորտային մարմնամարզության Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Դալալոյանը խոսել է ռուսական սպորտի դեմ սանկցիաների մասին։
«Չեմ կարող ասել, որ այն, ինչ կատարվում է, սպանում է իմ մեջ մոտիվացիան։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու և ինչի համար է այս ամենը։
Ռուս մարզիկներն արդեն մի քանի տարի է՝ գտնվում են սթրեսի մեջ ու ծանր ճնշման տակ։ Միջազգային օլիմպիական կոմիտեի վերաբերմունքը, սահմանափակումները, պատժամիջոցները, դրոշից և օրհներգից զրկելը՝ իրականում այս ամենը շատ վատ է, պետք է ինչ-որ բան անել։
Այո, հիմա դժվար ժամանակներ են, բայց մի օր այս ամենը պետք է ավարտվի, և ռուս մարզիկները կրկին մրցումներին պետք է մասնակցեն դրոշով և օրհներգով, որպեսզի հավասարվեն մնացածներին:
Այս ամենը չի սպանում իմ մոտիվացիան, ես ամբողջ սրտով սիրում եմ այն, ինչ անում եմ: Ես սիրում եմ սպորտը, սիրում եմ մրցակցությունը։ Այդ ամենն իմ ներսում է:
Դժվարությունները ընդհակառակը՝ կոփում են, էլ ավելի մեծ սպորտային կիրք են առաջացնում։ Սրանք միայն խոսքեր չեն»,- ասել է Դալալոյանը РИА Новости-ի հետ զրույցում։