Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի մրցաշարը:
Հուշամրցաշարի 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը պարտվեց ամերիկացի Հանս Նիեմանին և 4,5 միավորով այժմ արդեն երրորդ հորիզոնականում է։
Այս տուրի մյուս խաղում Շանթ Սարգսյանը հաղթեց Մանուել Պետրոսյանին և իր ակտիվում ունի 5 միավոր․ նա կիսում է առաջին հորիզոնականը իրանցի Ամին Թաբատաբայի հետ, ով իր հերթին խաղաղ դաշն էր կնքել հնդիկ Սարին Նիհալիի հետ։
Մամիկոն Ղարիբյանն այս տուրում հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, իսկ ահա Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Դոնչենկոն ոչ-ոքի խաղաց Չեխիան ներկայացնող Վան Նգուենի հետ։
Այսօր կկայանա մրցաշարի վերջին տուրը։