Ավարտվել է շախմատի պատանեկան միջազգային 1-ին փառատոնը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարը անցկացվել է Ա և Բ խմբերով։ Մրցաշարին մասնակցել է 251 պատանի շախմատիստ։
Մինչև 18 տարեկանների խմբում հաղթող դարձավ Արամ Գրիգորյանը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց վանաձորցի Սարգիս Սարգսյանը, իսկ 3-րդ տեղը գրավեց իրանցի Մոխտարի Մողադամ Տահարը:
Մինչև 12 տարեկանների խմբում միանձնյա հաղթող ճանաչվեց Տիգրան Համբարձումյանը: 2-րդ տեղ գրավեց Տիգրան Դադասյանը, իսկ երրորդ տեղը՝ Նարեկ Մկրտչյանը: