Այսօր Ջերմուկում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 6-րդ խաղափուլը:
Մեր ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ:
Իսկ Շանթ Սարգսյան (Հայաստան) և Ամին Թաբատաբա (Իրան), Ալեքսանդր Դոնչենկո (Գերմանիա) և Նիհալ Սարին (Հնդկաստան), Նիեման Հանս Մոկ (ԱՄՆ) և Մանուել Պետրոսյան (Հայաստան), Մամիկոն Ղարիբյան (Հայաստան) և Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա) զույգերի պարտիաները ավարտվեցին ոչ-ոքիով։
Այս մրցափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ Սարգսյանն ու Թաբատաբան 3,5-ական միավորով հետապնդում են նրան։