Հրապարակվել է Իսպանիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի օրացույցը։
Լա լիգան կմեկնարկի 2022-ի օգոստոսի 14-ին և կավարտվի 2023-ի հունիսի 4-ին։
Առաջին տուրում «Բարսելոնան» տանը կընդունի «Ռայո Վալյեկանոյին», «Ռեալը» արտագնա խաղ կանցկացնի «Ալմերիայի» հետ, «Ատլետիկոն» կհանդիպի «Խետաֆեին»։
«Ռեալը» «Բարսելոնային» կընդունի հոկտեմբերի 16-ին՝ 9-րդ տուրում և կատալոնացիներին կհյուրընկալվի մարտի 19-ին՝ 26-րդ տուրում։
«Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև մադրիդյան դերբին կկայանա սեպտեմբերի 18-ին՝ 6-րդ տուրում և փետրվարի 26-ին՝ 23-րդ տուրում։ «Բարսելոնան» «Ատլետիկոյի» հետ կհանդիպի հունվարի 8-ին՝ 16-րդ տուրում և ապրիլի 23-ին՝ 30-րդ տուրում։
«Էսպանյոլի» հետ դերբին «Բարսան» կանցկացնի դեկտեմբերի 31-ին՝ 15-րդ տուրում և մայիսի 14-ին՝ 34-րդ տուրում։
«Բետիսի» և «Սևիլյայի» մասնակցությամբ սևիլյան դերբին կկայանա նոյեմբերի 6-ին՝ 13-րդ տուրում և մայիսի 21-ին՝ 35-րդ տուրում։