Ավարտվել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 2-րդ տուրը, որն անցել է հետաքրքիր և համառ պայքարում։
Մանուել Պետրոսյանը (Հայաստան) հաղթանակ է տարել Ալեքսանդր Դոնչենկոյի (Գերմանիա) նկատմամբ։ Ոչ-ոքի է գրանցվել հետևյալ երեք պարտիաներում՝ Շանթ Սարգսյան և Մամիկոն Ղարիբյան, Նիեման Հանս Մոկ (ԱՄՆ) և Ամին Թաբատաբա (Իրան), Սամվել Տեր-Սահակյան (Հայաստան) և Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա)։
Նիհալ Սարինը (Հնդկաստան), ով խաղում էր Հայկ Մարտիրոսյանի (Հայաստան) հետ, չի մասնակցել խաղին վատառողջ լինելու պատճառով և գրանցել է տեխնիկական պարտություն։