Երևանի «Փյունիկը» թուրքական Բելեկում անցկացնում է իր երկրորդ ուսումնամարզական հավաքը:
Երևանյան ակումբը այսօր մրցեց ղազախական «Կասպիյ» ակումբի հետ: Հանդիպումը ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 1:3 հաշվով:
«Փյունիկի» կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Ալիկ Առաքելյանը, Արտյոմ Սիմոնյանը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ «Գորոդեյա» ակումբի դեմ:
Առաջին հավաքը «Փյունիկը» անցկացրել էր թուրքական Ալանիա քաղաքում:
Ձեզ ենք ներկայացնում Ալանիայի հավաքի ընթացքում կայացած հանդիպումների արդյունքները.
Հունվարի 26`«Ալեքսանդրիա» 5-2 «Փյունիկ»
Հունվարի 29`«Լևսկի» 3-2 «Փյունիկ»
Փետրվարի 1`«Վիտոշա» 1-1 «Փյունիկ»