Ջորջիո Կյելինին հիշել է, թե ինչպես Եվրո-2020-ի եզրափակչում կանգնեցրեց Բուկայո Սակային։
Իտալացին հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին բռնեց անգլիացու օձիքից և ընդհատեց մրցակցի վտանգավոր հակագրոհը։ 11 մետրանոց հարվածաշարում Իտալիան հաղթեց Անգլիային և նվաճեց տիտղոսը։
«Այս պահը դարձել է Եվրո-2020-ի խորհրդանիշը. 2021 թվականի ամառվա ամենահայտնի մեմը։ Սա երևի իմ միակ սխալն էր Եվրոպայի առաջնության ժամանակ։
Երբ նա արդեն հեռու էր, իմ արձագանքը նրան բռնելն էր: Եվ ես նրան լավ բռնեցի․․․»,- ծիծաղելով ասել է «Յուվենտուսի» նախկին պաշտպանը, հայտնում է The Sun-ը։