Լիսաբոնի «Բենֆիկայի» մամուլի ծառայությունը հաստատել է ուրուգվայցի 22-ամյա հարձակվող Դարվին Նունյեսի տեղափոխությունը «Լիվերպուլ»։
«Երկուշաբթի երեկոյան «Բենֆիկա» ՖԱ-ն Արժեթղթերի շուկայի հանձնաժողովին (CMVM) տեղեկացրել է, որ համաձայնության է եկել «Լիվերպուլ» ՖԱ-ի հետ՝ 75 միլիոն եվրոյի դիմաց խաղացող Դարվին Նունյեսի տրանսֆերը վաճառելու վերաբերյալ:
Պայմանագիրը նախատեսում է հավելյալ վարձատրության վճարում, ուստի գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել 100 միլիոն եվրոյի»,- ասվում է Լիսաբոնյան ակումբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նախորդ մրցաշրջանում Նունեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։