«Լիդս Յունայթեդի» սեփականատեր Անդրեա Ռադրիդզանին հայտարարել է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիից իրեն առաջարկ է արվել ձեռք բերել ակումբը:
«Ես մոտ 20 առաջարկ եմ ստացել և դրանցից երեքն եմ ընտրել։ Qatar Sports Investment-ը և Ալ Հելաիֆին իմ ընկերներն են, մենք երկար ժամանակ լավ հարաբերություններ ունենք:
Նրանք հնարավորություն ունեն ձեռք բերել մեր ակումբը և այն հասցնել այնպիսի մակարդակի, որ նա մրցակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Երկրպագուների համար դա կարող է լինել ֆանտաստիկ հնարավորություն: Երկրորդ հնարավոր գնորդը Ամերիկայում է, նա մանկուց «Լիդս Յունայթեդի»մեծ երկրպագու է և ինձ դուր է գալիս դա։ Եվս մեկը իտալական ակումբի սեփականատեր է։ Ինձ համար գլխավորը «Լիդսին» կրկին մեծ ակումբ դարձնելն է», — Ռաջանիի խոսքը մեջբերում է Mirror-ը: