«Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամական կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Calciomercatto-ն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ «զինագործները» ցանկանում են Սկամակայի տրանսֆերի դիմաց վճարել 35 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը անձնական պայմանագրի կետերն է համաձայնեցրել «Ինտերի» հետ։ Հետագայում «ներաձուրիները» չէին ցանկացել ձեռք բերել Սկամակային, քանի որ տարբերակ էր առաջացել՝ ձեռք բերելու Ռոմելու Լուկակուին։
























































