«Մանչեսթեր Յունայթեդը» 2021/22 մրցաշրջանի լավագույն գոլի քվեարկություն է անցկացրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մանկունիանցիների լավագույն գոլ է ճանաչվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Տոտենհեմի» դարպասը խփած գոլը, որի հեղինակն է Կրիշտիանու Ռոնալդուն։
Ավելի վաղ պորտուգալացին երկրպագուների վարկածով ճանաչվել էր «կարմիր սատանաների» լավագույն ֆուտբոլիստ։ 37-ամյա Ռոնալդուն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































