«Քրիսթալ Փելասը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսակային: Այս մասին հայտնում է South London News-ը։
24-ամյա Վան-Բիսական միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2019 թվականին «Քրիստալ Փելասից» 55 միլիոն եվրոյի տրանսֆերով: Այդ ժամանակից ի վեր պաշտպանը անցկացրել է 126 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
Վան-Բիսական «Քրիսթալ Փելաս»-ի սան է: Արծիվների հիմնական թիմում պաշտպանը 4 գոլային փոխանցում է կատարել 46 խաղում:
























































