Կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել է, որ բաժանվում է իր զուգընկերոջից՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեյից:
«Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարեկեցության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք, որ հարգվի գաղտնիությունը:
Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է երգչուհու գործակալության կարճ հայտարարության մեջ, որը համաձայնեցված է Պիկեի հետ։
«Բարսելոնայի» պաշտպանն ու երգչուհին միասին են եղել գրեթե 12 տարի, սակայն պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը երկու երեխա ունի:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 45-ամյա Շակիրան իմացել է, որ Պիկեն իրեն այլ կնոջ հետ է դավաճանել։ Մանրամասներն՝ այստեղ։