Հարձակվողներ Մոհամեդ Սալահը և Սադիո Մանեն «Լիվերպուլից» շաբաթական 400 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ են պահանջել:
Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Հիշեցնենք, որ երկու խաղացողների պայմանագրերն էլ ավարտվում են մեկ տարուց։ Սպասվում է, որ Սալահը կմնա «Էնֆիլդում» ևս մեկ մրցաշրջան, իսկ Մանեն այս ամառ հնարավոր է պայմանագիր կնքի Մյունխենի «Բավարիայի» հետ:
Սալահն ու Մանեն իրենց պահանջները համարում են բավականին համարժեք՝ հաշվի առնելով աշխարհի մյուս բարձրակարգ ֆուտբոլիստների աշխատավարձերը։ Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» չի կարող բավարարել իր աստղերի տպավորիչ պահանջները։
























































