«Տոտենհեմի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբը լքած ֆուտբոլիստների ցուցակը։
Թիմը լքել են դարպասապահ Պյերլուիջի Գոլինին, ով վերադառնում է «Ատալանտա», և ևս 12 խաղացողներ։
«Շնորհակալություն ենք հայտնում Պիերլուիջիին կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ ապագայում։ Կարող ենք հաստատել նաև Ջոն Բենեթի, Կասպեր Կուրիլովիչի, Դերմի Լուսալի, Թիմոտի Լո-Տուտալայի, Ջոշ Օլուվայեմիի, Թոբի Օմոլեի, Իսակ Սոլբերգի հեռանալը»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։
«Տոտենհեմը» նաև հաստատել է, որ մինչև 18 տարեկան ևս հինգ խաղացող լքել են ակումբի համակարգը: