«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը մանչեսթերյան ակումբ։
«Էրլինգ Հոլանդը բարձրակարգ հարձակվող է: Նրա գալը պետք է օգնի մեզ աճել որպես թիմ: Բոլորը շատ բան են սպասում այս տրանսֆերից։ Մենք վաղուց էինք փնտրում նման խաղացող։
Կարծում եմ, որ լավ կլինի, եթե նա մեկ մրցաշրջանում 20-ից 25 գոլ խփի»,- ասել է Դե Բրույնեն Het Laatste Nieuws-ին:
Հոլանդն այս ամառ կմիանա անգլիական ակումբին․ նրա տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթին» վճարել է 75 մլն եվրո։