Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Այնտրախտի» կիսապաշտպան Դայիչի Կամադայի նկատմամբ, հայտնում է Football Insider-ը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը և եթե գերմանական ակումբը ցանկանում է գումար վաստակել նրա տրանսֆերից, ապա պետք է դա անի այս ամառ, հակառակ դեպքում, հաջորդ տարի ֆուտբոլիստն անվճար կհեռանա ֆրանկֆուրտյան ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Կամադան հայտնվել է Եվրոպայի թոփ-ակումբներից շատերի ուշադրության կենտրոնում Եվրոպա Լիգայում հաջող ելույթներից հետո։
Բացի «Տոտենհեմից», կիսապաշտպանի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից է «Սևիլիան»:
























































