Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ընտրանիների հետ:
Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեր բռնցքամարտիկներն օրական անցկացնում են երկու մարզում: Փետրվարի 16-ին և 17-ին կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները կանցկացնեն նաև սպարինգ մենամարտեր:
Հավաքին մասնակցում են 52 կգ քաշայիններ Արթուր Հովհաննիսյանը և Կորյուն Սողոմոնյանը , 57 կգ քաշային Արթուր Բազեյանը , 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշայիններ Գուրգեն Մադոյանը և Արմեն Մաշակալյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Հավաքականի կազմում են նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը :