«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբին ստիպել է մարզաբազայի լողավազանների ամբողջական վերանորոգում իրականացնել։
Ինչպես հայտնում է The Mirror-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը ակումբի մարզումային համալիրի ղեկավարներին ասել է, որ չի ցանկանում օգտվել հիմնական և փոքր լողավազաններից:
Ռոնալդուն նաև հայտարարել է, որ 12 տարի առաջ «Ռեալ» տեղափոխվելուց հետո լողավազանները չեն վերանորոգվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը լրջորեն է վերաբերվել Ռոնիի բողոքներին, ուստի պատվիրել է լողավազանների վերանորոգումը, որը կսկսվի հուլիսի կեսերից։
























































