«Աթլետիկոն» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով:
Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տվյալներով՝ իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ Բացի այդ, մադրիդյան ակումբը վաղուց է ցանկանում ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն տրանսֆերին միշտ ինչ-որ բան խանգարել է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ՊՍԺ-ից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Լիգա 1-ի 3 խաղի՝ աչքի ընկնելով 2 գոլով և 1 գոլային փոխանցումով։ Այս պահին հարձակվողը վերականգնվում է վնասվածքից հետո։