Հայաստանի ցատկացանցի հավաքականը կմասնակցի հունիսի 1-ից 6-ը Իտալիայի Ռիմինի քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանը կներկայացնեն մարզիկներ՝ Վալերի Ժամկոչյանը և Վանիկ Վարդանյանը, մարզիչ՝ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Ֆահրադյանի գլխավորությամբ: