«Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է մերսիսայդյան ակումբի նկատմամբ ՉԼ-ի եզրափակչում իսպանական ակումբի տոնած հաղթանակի մասին։
«Ոչ ոք չի կարող ասել, որ «Ռեալը» արժանի չէր այս հաղթանակին։ Նրանց անցած ճանապարհը դեպի եզրափակիչ անհավանական էր։ «Ռեալը» շատ դժվարություններ է հաղթահարել, որի արդյունքում դարձավ գավաթակիր։
Այո, «Լիվերպուլը» 40 րոպե ավելի լավ էր խաղում, բայց կրկին հաղթեց «Ռեալը»։ Հաղթեց իր անսպասելի որոշումների, իր փորձի հաշվին։ Ամեն դեպքում կարծում եմ, որ «Լիվերպուլը» Եվրոպայի լավագույն ակումբն է։ Նրանք այսօր չհաղթեցին, սակայն կհաղթեին ցանկացած այլ եզրափակչում»,- Օուենի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։
























































