Ռուս ավտոարշավորդ Դանիիլ Կվյատը բարեգործական ֆուտբոլային հանդիպման ժամանակ կոտրել է Ֆորմուլա 1-ի նախագահ Ստեֆանո Դոմենիկալիի ակնոցը։
«F-1» և «Stars of Sports» թիմերի խաղում աստղերի թիմից խաղացել է Կվյատը։ Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։ Հանդիպմանը մասնակցել են Ժերոմ Ռոտենը, Ֆրանչեսկո Տոտին, Լյուդովիկ Ժյուլին, Վիլյամ Գալասը, Մաքս Ֆերստապենը, Ֆերնանդո Ալոնսոն, Սեբաստիան Ֆետելը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ։