«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում հաղթելուց հետո դիմել է թիմակիցներին։
«Տղե՛րք, հանգստացեք, ես չեմ պատրաստվում հրաժեշտ տալ: Տղե՛րք, իմ եկած առաջին օրվանից քչերն էին մեզ հավատում։ Բայց երբ հասկացանք, որ պետք է կարողանալ զոհաբերել, դիմանալ, հավատալ, աշխատել, դարձանք իսկական թիմ։ Երբ մենք թիմ ենք, կարող ենք հասնել նրան, ինչին հասել ենք։
Այժմ մենք Իտալիայի չեմպիոն ենք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր խաղացողի։ Հիմա ես խոսում եմ ամբողջ թիմի անունից։ Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել Մալդինիին, Մասարային և Գազիդիսին։
Հեշտ չէր, բայց մենք իսկական թիմ էինք այս մրցաշրջանում: Սկզբում մեզ ոչ ոք չէր հավատում, բայց մենք ավելի ուժեղացանք։
Ես շատ հպարտ եմ բոլորիդ համար։ Լավություն արեք՝ տոնեք չեմպիոնների պես: Որովհետև ոչ թե Միլանն է պատկանում «Միլանին», այլ ամբողջ Իտալիան է պատկանում «Միլանին»,- բացականչել է Իբրահիմովիչը՝ հանդերձարանում շրջելով սեղանը։