«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը՝ 3:2 հաշվով հաղթելով «Աստոն Վիլային»:
Հաղթանակից հետո «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդերձարանում արտասովոր ծես է կատարել՝ կիսավարտիքով սահել է թաց հատակին։ Ֆուտբոլիստները ոգևորությամբ են արձագանքել մարզչի արարքին՝ գրկելով նրան ու շարունակելով տոնել։